Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ցողունային բջիջներ. Հայ բժշկության ապագան. hhpress.am

Ցողունային բջիջներ. Հայ բժշկության ապագան. hhpress.am

Հայ բժշկագիտության մեջ ցողունային բջիջներով բուժման մշակույթն արդեն ձեւավորման ճանապարհին է։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում ստեղծվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը։ Հայ մասնագետները համոզված են, որ մի շարք հիվանդություններ այսօր հնարավոր կլինի հաղթահարել բուժման այս տարբերակով։

 

Նախ նշենք, թե առհասարակ ի՞նչ են իրենցից ներկայացնում ցողունային բջիջները, ինչպե՞ս են ստացվում եւ դրանց մշակման ու պահպանման համար կա՞ն արդյոք համապատասխան ենթակառուցվածքներ։

 

Ցուղունային բջիջները ստացվում են երեք եղանակով, որոնց կիրառման մեխանիզմներն էլ տարբեր են։ Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների առաջին պաշտպանական գործառույթը քիմիաթերապիան է, այնուհետեւ ոսկրածուծի եւ ցողունային բջիջների փոխպատվաստումը։ Արյան ցողունային բջիջները տեղակայված են սպունգաձեւ ոսկրերի մեջ՝ գանգոսկրի, կրծոսկրի եւ կոնքոսկրի։Ոսկրածուծից առաջանում են ցողունային բջիջներ, որոնցից էլ առաջանում են արյան բջիջները։ Այս շղթայում որեւէ տարր խաթարվելու պարագայում ի հայտ է գալիս լեյկոզ հիվանդությունը։

 

Ինչպես բացատրում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը, պատվաստման արդյունքում սպանվում է հիվանդ ոսկրածուծը եւ փոխարինվում է նորով։ Որպեսզի հիվանդ մարդը կարողանա առողջանալ, անհրաժեշտ է, նույն գենետիկական հակամարմիններ պարունակող դոնորներ գտնել։ Որպես դոնոր կարող են հանդես գալ քույրեր, եւ եղբայրները, սակայն, ինչպես մատնանշում է մասնագետը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ չորս երեխա ունեցող ընտանիքի դեպքում հավանականությունը, որ երեխաներից մեկն ու մեկն իրար կհամընկնեն, ընդամենը 25 տոկոս է։ Բացի այդ նա շտապում է խոստովանել, որ հայ իրականության մեջ 4 երեխաներ ունեցող ընտանիքների թիվն այդքան էլ շատ չէ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ աշխարհում ստեղծվեն ոչ ազգակից ռեեստրներ։ Հայկական ռեեստրն արդեն 15 տարի է, ինչ է զբաղվում է դոնորների հավաքագրմամբ։

 

Աշխարհում գործում են 67 ռեեստրներ, որոնցում հավաքագրված է շուրջ 22 մլն մարդ։ Իր գործունեության ընթացքում հայաստանյան ռեեստրը կարողացել է մոտ 26 հազար դոնոր հավաքագրել, որոնց մեծ մասը՝ 60—65 տոկոսը, Հայաստանից ու Արցախից են, իսկ մնացածը՝ հայաշատ երկրներից։ «Հայերս ունենք հատուկ գենետիկ կառուցվածք, եւ հավանականությունը, որ նրանք միմյանց կարող են դոնոր լինել բավական բարձր է։ Ուստի ծրագրի շահառուները աշխարհի 10 մլն հայեր են։ 

 

«Հայերին միմյանց կապող կարեւորագույն գործոններից է նաեւ մեր գենետիկան՝ մեր արյունը,–ասում է Սեւակ Ավագյանը։–Կառույցում հավաքագրվում են դոնորներ. տիպավորում են լաբորատորիայում, որը միակն է նախկին խորհրդային տարածքում, որ ունի եվրոպական իմունագենետիկայի ֆեդերացիայի հավաստագիր։ Գործում են նաեւ հավաքագրման եւ ցողունային բջիջների պահպանման կայաններ։ Սակայն պետք է ասեմ, որ հայ բժշկության ապագան ցողունային բջիջներինն է եւ գենետիկ ինժեներիայինը»,–նշում է Սեւակ Ավագյանը։

 

Քանի որ մեր երկրում դեռեւս չի գործում փոխպատվաստման կենտրոն, Հայաստանի քաղաքացիներից շատերը ստիպված են լինում համապատասխան բուժում ստանալ արտերկրներում։ Սեւակ Ավագյանը նկատում է, որ մեր երկրում բավական լավ ու պատրաստված մասնագետներ կան, ովքեր եւս ի վիճակի են ամենաբարդ վիրահատություններ կատարելու, պարզապես խնդիրը ենթակառուցվածքների զարգացման մեջ է։

 

«Առողջապահության նախարարությունը մի շարք ՀԿ—ների եւ ՀԲ—ի հետ համատեղ վերանորոգում է արյունաբանության ինստիտուտը, կունենանք նաեւ փոխպատվաստման կենտրոն։ Բոլոր հիվանդներն այլեւս ստիպված չեն լինի արտերկրներ մեկնել փոխպատվաստման համար, որտեղ այդ գործընթացը բավական թանկ հաճույք է»,–ասում է հիմնադրամի ղեկավարը։

 

Ցողունային բջիջները լինում են հեմոպոետիկ արյան շրջանառության, էմբրիոնալ՝ սաղմի եւ ճարպային հյուսվածքների մեջ, որոնցից յուրաքանչյուրը կիրառվում է տարբեր նպատակներով։ Ճարպային հյուսվածքներից ստացվող ցողունային բջիջներն այսօր լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատություններում եւ կոսմետոլոգիական գործընթացներում։ Ռեկոնստրուկտիվ, էսթետիկ վիրաբուժության եւ ռեգեներատիվ բժշկության մեջ բավական ակտիվ օգտագործվում են ճարպային հյուսվածքներից ստացվող ցողունային բջիջները։ 

 

Հայաստանն այն երկրներից է, որ արդեն 3—4 տարի է, ինչ օգտագործում են այդ տեխնոլոգիաները։ Հայ պլաստիկ վիրաբույժներն այսօր ի զորու են լիպոսակցիայի միջոցով ստացված ճարպային հյուսվածքներից առանձնացնել այդ բջիջները եւ օգտագործել ռեգեներատիվ բժշկության մեջ։ Ի դեպ, ամբողջ աշխարհն է վաղուց անցում կատարել ճարպային հյուսվածքով հարստացված ցողունային բջիջներով բուժման մեխանիզմին։

 

Ցողունային բջիջներ ստացվում են ինչպես արյունից, ճարպից, այնպես էլ երեխայի պորտալարից։ Ի դեպ, վերջինս հայ բժշկագիտության մեջ նորամուծություն է։ Արդեն մի քանի ամիս է ձեւավորվել է, եւ գործում է պորտալարային արյան հավաքագրման կենտրոն։

Կան մի շարք հիվանդություններ, որոնց ցանկը դեռ շատանալու է, որոնք ապագայում պիտի ցողունային բջիջներով բուժվեն։ Դրանք են՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ պարկինսոնի հիվանդությունը, տարածված սկլերոզը, ալցհայմերը, աուտիզմը եւ այլն։

Այս հիվանդությունները կարող են բուժվել սեփական ցողունային բջիջներով։

 

Աշխարհում կիրառելի մեթոդ է երեխայի ծնվելուց անմիջապես հետո՝ երեխային պորտալարից արյուն վերցնելն ու դրանցից ցողունային բջիջներ հավաքագրելը։

 

«Ամբողջ աշխարհում սա արդեն 15—20 տարի կիրառվող եւ ընդունված մեթոդ է, սկսվել է եվրոպական, ամերիկյան երկրներում, հիմա արդեն հետխորհրդային տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում արդեն 4—5 տարի է՝ նմանատիպ կրեոբանկեր են գործում։ Մենք վերցնում ենք, մշակում, պահպանում հենց մեր ռեեստրում եւ կարող ենք հետագայում տրամադրել իրենց, այսինքն՝ այսօր անձը հնարավորություն ունի հիվանդության դեպքում հետագայում ոչ թե դոնոր փնտրել ոչ ազգակից, այլ իր իսկ ցողունային բջիջներով սեփական բուժումը կազմակերպել»,–ասում է Սեւակ Ավագյանը։ 

 

Պորտալարարի արյունը հավաքագրվում է ծննդաբերական բաժանմունքում հատուկ նախապատրաստված անձնակազմի միջոցով։Ռեեստրն արդեն պայմանագիր է կնքել հայաստանյան 10 ծննդատների հետ։ Արդեն ցողունային բջիջների հավաքագրման երկու դեպք է արձանագրվել։ Այն կամավոր է, եւ ծնողն ինքն է որոշում՝ պահպանել նորածնի ցողունային բջիջները, թե ոչ։

 

Այն անվտանգ եւ անցավ միջամտություն է եւ կարող է իրականացվել ինչպես նորմալ ծննդաբերության, այնպես էլ կեսարյան հատումների ժամանակ։ Արյունը իզոթերմիկ տարայով անհապաղ հասցվում է հատուկ լաբորատոր համալիր, որտեղ որակավորված մասնագետներն անջատում են ցողունային բջիջներն արյունից։ Ցողունային բջիջների ցանկացած նմուշ ենթարկվում է միջազգային ստանդարտներին համապատասխան պարտադիր թեստավորման, հասկանալու համար արյան խումբը, ռեզուս գործոնը, բջիջների կենսունակությունը սառեցվելուց հետո եւ նրանց բացարձակ պարունակությունը։ Դրանց բոլոր նմուշներն ենթարկվում են մանրազնին վիրուսոլոգիական եւ բակտերոլոգիական ստուգման։ Բոլոր գործողությունների արդյունքներն արձանագրվում եւ յուրահատուկ թվային գաղտնագրով մտցվում են տվյալների ավտոմատացված բազա։ Դրանք պահպանվում են հեղուկ ազոտի մեջ։

 

Մասնագետի վստահեցմամբ՝ այդ պայմաններում բջիջներն ամբողջությամբ պաշտպանված են արտաքին ազդեցություններից եւ պահպանում են առավելագույն կենսունակությունն ու կենսաբանական ակտիվությունը անսահմանափակ ժամանակահատվածում.

 

«Այդ հնարավորությունը մարդուն տրվում է կյանքում մեկ անգամ, երկրորդ հնարավորություն չի լինում։ Ճիշտ է, ճարպից, այլ հյուսվածքներից ստանում են ցողունային բջիջներ, բայց նրանց արդյունավետությունն ու որակական նշանակությունը շատ են տարբերվում պորտալարային բջիջներից»։ 

 

Ցողունային բջիջների պահպանման ժամկետն առհասարակ, զրուցակցիս տեղեկացմամբ, անսահմանափակ է եւ կարելի է պահպանել մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ «Մինչեւ երեխայի չափահաս դառնալը ծնողն է պատասխանատու բջիջների պահպանման համար, այնուհետեւ ինքը՝ չափահաս դառնալուց հետո, պետք է որոշի ցողունային բջիջների ապագան՝ պահպանե՞լ դրանք, թե՞ ոչ։ Աշխարհն այս գործընթացը բժշկության մեջ շատ է կարեւորում։ Այն ազգապահպան գործընթաց է, եւ մենք պետք է խրախուսենք այն»,–համոզված է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը։

 

Հայաստանում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների հավաքագրումն իրականացնում է «Բիո—Ստեմ» հայ–հունական համատեղ ընկերությունը։ Նշենք, որ հանրապետությունում արյան քաղցկեղով տարեկան 300 նոր հիվանդ է արձանագրվում. «Մեր երկրում ծննդօգնության որակը բավական բարձր է, սակայն բջջային ցողունների հավաքագրման եւ պահպանման մշակույթը դեռ չի մտել մեր առօրյա, եւ մեր հայրենակիցներից շատերն այդ նպատակով մեկնում եմ արտերկրում ծննդաբերելու»։

 

Այս ծրագիրը համահայկական է եւ կամրջում է Հայաստանն ու սփյուռքը։ Մեր հայրենակից դոկտոր Ֆրիդա Ջորդանը (ԱՄՆ) այս ոլորտի առաջատար մասնագետներից է աշխարհում, եւ ռեեստրի հիմնադիրն է։ Նրա աջակցությամբ հայ մասնագետները վերապատրաստվում են արտերկրում։

 

«Այն հիրավի համահայկական ծրագիր է. մեր դոնորների 60 տոկոսը դոնորագրվել է Հայաստանում եւ Արցախում, իսկ 40 տոկոսը սփյուռքից են՝ շուրջ 23 երկրներից»։

 

Հավելենք նաեւ, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը այս տարի օգոստոս ամսին տոնել է իր գործունեության 15–ամյակը ԱՄՆ–ի Գլենդել քաղաքում։

Հեղինակ. Լուսինե Նազարյան
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ